Կինը ծննդաբերել է Բալիից Լոս Անջելես ուղևորվող օդանավում (լուսանկարներ, տեսանյութ)Life.panorama.am-ը գրում է.

The Daily Mail-ի փոխանցմամբ, «Չինական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ալյասկայում, երբ ուղևորներից մեկն աղջիկ երեխա է ծննդաբերել նախատեսված ժամկետից ավելի քան ութ շաբաթ առաջ:

Պարզվել է, որ ուղևորների մեջ բժիշկ կա, որն էլ օգնել է կնոջը ծննդաբերել։
 
Բալի - Լոս Անջելես չվերթն իրականացնող օդաչուն ավիափոխադրող ընկերությունից թույլտվություն է խնդրել վայրէջք կատարել Ալյասկայի օդանավակայանում, սակայն վայրէջքից 30 րոպե առաջ կինն արդեն ծննդաբերել է:

Ուղևորներից մեկը նկարահանել է, թե ինչպես է բորտուղեկցորդուհին պահում երեխային՝ նրան և նրա մորը ծածկելով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել