Էն, որ «Սասունցի Դավիթը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, դա լավ է: Բայց... Էստեղ մի քանի ճշգրտումների կարիք կա: Նախ, հայկական էպոսի անվանումը «Սասնա ծռեր» է: Բացի դրանից՝ էպոսի կազմավորման շրջանը վերագրել միջնադարին և կապել արաբների դեմ պայքարի հետ, առնվազն տգիտություն է, որովհետև մեր էպոսն իր մեջ ընդգրկում է մարդկության զարգացման գրեթե բոլոր փուլերը` սկսած ջրապաշտությունից (Սանասարի և Բաղդասարի ծնունդը), նախաքրիստոնեական և բուն քրիստոնեության ձևավորման ընդհանրացված շրջաններ (Փոքր Մհեր) և նոր միայն արաբների դեմ պայքար (Սասունցի Դավիթ): Սրան կարելի է հավելել հանգամանքը, որ էպոսի մեզ հասած պատումներն ամբողջական չեն, քանի որ էպոսն ի սկզբանե ունեցել է 40 ճյուղ (Քառսուն Ճյուղ-Ծամը՝ էպոսում բոլոր հերոսների նախամայրը): Այսքանից ելնելով կարելի է ասել, որ այսօր հաղթանակեց արդարությունը, բայց շաաաատ մասամբ: Ընդ որում, այս դեպքում մեղավորը մենք ենք` մեր անգրագիտությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.sardaryan/posts/542975769059855
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել