Yerkir.am-ը գրում է.
ՀՀ -ում 2015-ի հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000 տոննայի դիմաց։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 6400 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։
Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/94475.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



