1.Արժանապատվությունն ընդգծող հագուստ

Լուսանկարում շքեղ երևալու համար հարկավոր է հագնել մարմնի արժանիքներն ընդգծող զգեստ` նախապատվությունը տալով միատոն հագուստին: Վառ քարերը և զարդերը կարող են փչացնել լուսանկարը:

2.Բարձր կրունկներ

Դրանք ոտքերը երկար ցույց կտան և կազմվածքը կդարձնեն ավելի սլացիկ:

3. Ճիշտ ռակուրս

Այդ հարցում պետք է վստահել արհեստավարժ լուսանկարչին:

4. Հաջող պրոֆիլ և դիրք

Դա կարելի է գտնել հայելու օգնությամբ, ինչպես նաև լուսանկարները դիտելով:

5. Արևայրուքով մաշկ

Լուսանկարում արևայրուքով մաշկը ավելի լավ է երևում, քան գունատը: Կարելի է օգտագործել բրոնզատոր:

6. Ձեռքերի դիրքը

Ազդրերին դրված ձեռքերը կընդգծեն գոտկատեղը: Կարելի է նաև ձեռքերը պահել գլխի հետևում:

Իսկ ամենակարևորը ժպիտն է: Բավարար է նաև շրթունքների անկյուններով թեթևակի ժպտալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել