151013-obama-robinson-jpo-232a_cbbfbc6b7f14921b1ea918ce1163504b.nbcnews-ux-2880-1000

Հարցազրույցը, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերցրել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, գրող Մերիլին Ռոբինսոնից, հրապարակվել է New York Review ամսագրի կայքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ինձ ոչ շատ հաճախ է, որքան կցանկանայի, հաջողվում խոսել որևէ մեկի հետ, ով ինձ դուր է գալիս և ով ինձ հետաքրքիր է»,- խոստովանել է նախագահը: Նա նշել է, որ իրեն հատկապես դուր է գալիս Gilead վեպը, որը Ռոբինսոնը գրել է 2004 թվականին:

Օբաման գրողի հետ քննարկել է նրա ստեղծագործությունները և ծանոթացել նրա կարծիքին՝ կապված ժողովրդավարության և ամերիկյան կրթության առանձնահատկությունների հետ:

Մերիլին Ռոբինսոնը 2005 թվականին Gilead վեպի համար ստացել է Պուլիտցերյան մրցանակ, իսկ 2012 թվականին Բարաք Օբամայի ձեռքից ստացել է ԱՄՆ Ազգային մարդասիրության շքանշան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել