Hraparak.am-ը գրում է.

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը պատրաստվում է Սահմանադրական բարեփոխումների դեմ հոկտեմբերի 19-ին Էջմիածնում տեղի ունեցող հանրահավաքին։ Իսկ մինչ այդ Զախարյանը տեղեկացրեց, որ բազմաֆորմատ առումով ընթանում են լուրջ քննարկումներ ներքաղաքականության մեջ քաղաքական գործոններ հանդիսացող բոլոր կուսակցությունների ղեկավարների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, Զախարյանը կարծում է, որ մինչև ամսվա վերջ ավելի հստակ ուղղություններ և քայլեր կունենան։ «Չեք անցկացնի նախաձեռնության հետ նախնական զրույց եղել է համագործակցելու և դա ընթացքի մեջ է։ Ինչ վերաբերում է Նոր Հայաստան տերմինին, ես այդ կազմում չեմ տեսնում մարդիկ, ովքեր պիտի Նոր Հայաստան կերտողներ դառնան, դա նույն հին Հայաստանն է՝ նոր համագործակցությամբ, ուստի այսօր շատերն են դիմում նման բառախաղերի, որից հիմնական բովանդակությունը չի փոխվում և հասարակական կարծիքը՝ նույնպես։ Ես արդեն նշել եմ բազմիցս, որ պատրաստակամ եմ համագործակցել ցանկացած առողջ քաղաքական-մասնագիտական հիմք պարունակող նախաձեռնությունների հետ, համագործակցել, կրկնում եմ»,-ասաց Զախարյան Հարցին արդյոք չի վախենում, որ Էջմիածնում ընդհանրապես քաղաքացի չի հավաքի, ինչպես հիշում ենք, հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած հավաքին մասնակիցների թիվը շատ քիչ էր. «15 մարդ եկել էր, դա հաստատ է և տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս պահի քանակի սղությունը ինձ չի վախեցնում և ունի օբյեկտիվ հիմքեր, որոնց մասին ես խոսեցի այդ օրը և նաև օբյեկտիվ հիմքերից առաջնահերթն է նաև այն, որ լայն հասարակությանը դեռ պարզ չի Անի Զախարյան քաղաքական գործչի պոտենցիալն ու իրական ով լինելը, ուստի շարունակական աշխատանք է հարկավոր տանել, որպեսզի իրավիճակը փոխվի և ես դրան պատրաստ եմ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել