«Լիվերպուլ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արդեն հասցրել է հանդիպել ակումբի երկրպագուների հետ: Մասնագետն այցելել է մի ակումբ, որտեղ հավաքվում են թիմի երկրպագուները:
«Նա, ինչպես միշտ, յուրահատուկ էր և հմայիչ: Բայց չցանկացա նրանից ինքնագիր խնդրել կամ լուսանկարվել:
Բավականին երկար զրուցեցինք Կլոպի հետ: Տեսնենք, թե ինչ կստացվի և ինչպես նա կաշխատի «Լիվերպուլ»-ում»,- BBC Sport-ը մեջբերում է երկրպագուներից մեկի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել