Ոնց որ թե արդեն որոշված հարց է Սիրիային հարվածելը, որովհետև տեղի են ունեցել երկու առանցքային իրադարձություններ.
1. ՆԱՏՕ-ն Փեթրիոթ ՀՕՊ համակարգեր տեղակայելու մասին որոշումն, այնուամենայնիվ, իրականացրեց, իսկ դա նշանակում է, որ մոտ ժամանակներս թուրք սիրիական սահմանն այլևս գրեթե չի վերահսկվի Սիրիայի կառավարական զորքերի կողմից, ու կոնֆլիկտն էլ ավելի կտաքանա։
2. Ամերիկյան առաջատար մեդիաներն արդեն խոսում ու գրում են հաստատական պնդումներով, որ Ասսադը քիմիական զենք է պատրաստվում կիրառել ընդդիմության դեմ։ Այսինքն՝ հենց որ թռիչքային գոտին սահմանվի, ու հարյուրներով ահաբեկիչներ ու վարձկաններ ներխուժեն Սիրիա, ինչ-որ մի էտապից կմիջամտի ՆԱՏՕ-ն ճիշտ և ճիշտ Իրաքյան երկրորդ պատերազմի սցենարով, այն տարբերությամբ, որ այս անգամ նույն սխալը չկրկնելու համար իրոք կկիրառվի քիմիական զենք՝ որպես սադրանք, ու կասվի, որ Ասսադը ԶԽԶ է կիրառել սեփական ժողովրդի դեմ, ու կսկսվի...
Հ.Գ. Թերևս հենց այս իրողությունների հետ կարելի է կապել ռուսների հերթական անակնկալը, երբ ռազմական նավախումբը, որ ուղևորվում էր Ադենյան ծոց՝ ծովահենների դեմ պայքարելու համար, հայտարարել է, որ չի պատրաստվում անել դա և մնացել է Միջերկրական ծովում մնացած միակ ընկերական ռազմածովային բազայում՝ սիրիական Տարտուսում։
Կից նյութն`այստեղ