Armtimes.com-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  հունվարի 12-ին Գյումրիում  Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժականփորձաքննության եզրակացությունը ստացվել է:

Մեր տեղեկություններով, փորձագետները նկարագրել են Վալերի Պերմյակովի հոգեբանական բնութագիրը, որում նշել են, որ նա պրիմիտիվ է, ագրեսիվ եւ դաժան:

Նշենք, որ սույն փորձաքննության արդյունքներով Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել: Այս գործով առաջիկայում կհայտարարվի նախաքննության ավարտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել