Մեծ հաշվով ինձ համար նորմալ ա, որ մերոնք խաղը ծախել են, որովհետև մենք կորցնելու բան չունեինք, իսկ 2 միլիոն եվրոն էսօր քիչ փող չի։)) Ուղղակի ծախվելուն էլ ձև կա, մի քիչ վատ են խաղում, պայքարի իմիտացիա են անում, մի գոլի տարբերությամբ են կրվում, էն էլ, ասենք, պենալ են սարքում, որ շատ չզռռա, ոչ թե 2 միլիոնի անուն են լսում ու սաղով անցնում Ալբանիայի կողմ, սկսում մեզ գոլեր խփել կամ իրանց պաս տալ։
Այլ հարց ա, որ ի սկզբանե պետք ա չհասներ սրան, որ մենք կորցնելու բան չունենայինք ու վերջին խաղը ծախեինք, իսկ դրա մեղավորներին բոլորս էլ գիտենք։ Հիմա եթե էս փաստն ապացուցվի, շանս կա, որ մեղավորները կփոխվեն, ու նույնիսկ եթե մի ընտրական շրջափուլ մեզ որակազրկեն, ես էլի համաձայն կլինեմ 2 տարի սպասել, քան ամեն անգամ սենց խայտառակ խաղ նայել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել