Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի Օղուզի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին ասված է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է Trend գործակալությունը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 05:13-ին՝ Շեքի քաղաքից ոչ հեռու։

Երկրաշարժը գրանցվել է 4 մագնիտուդ ուժգնությամբ: Դրա հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել