Tert.am–ը գրում է.
Շվեյցարացի ֆերմեր և աշխարհում ամենամեծ դդումն աճեցրած Բենի Մեյերը կրկնել է իր ռեկորդը` Գերմանիայում անցկացվող ամենամյա մրցույթում ներկայացնելով 856 կգ կշռող դդումը:
Ինչպես փոխանցում է The Local-ը` ցյուրիխցի հողագործը պահպանել է իր տիտղոսը Լյուդվիգսբուրգի մրցույթում, սակայն իրեն չի հաջողվել գերազանցել իր իսկ ռեկորդը: Անցյալ տարի նրա աճեցրած հսկա դդումը կշռում էր 1054 կգ:
Այս ամիս ավելի վաղ վերջինս հաղթել էր Շվեյցարիայի ազգային առաջնությունում 6-րդ տարին անընդմեջ` 750 կգ կշռող մրգով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



