20140613_zaa_ap2_021Բրեդ Փիթը մտադիր է բաժանվել Անջելինա Ջոլիից: Նրա որոշման հիմնական պատճառը դարձել է կնոջ քաշը, հայտնում է vnews.agency-ն:

Անջելինա Ջոլիի շատ երկրպագուներ արդեն նկատել են, որ նա հիվանդագին տեսք ունի, և սկսել են անհանգստանալ նրա առողջության համար:

Հայտնի է, որ Ջոլին երկու բարդ վիրահատություններ է տարել: Հեռացրել են նրա կրծքագեղձերն ու ձվարանը, որի պատճառով էլ նա շատ է նիհարել: Դերասանուհու ամուսինն էլ իր հերթին է մտահոգված նրա արտաքին տեսքով, և նույնիսկ որոշել է բաժանվել, եթե նա իր վրա ուշադրություն չդարձնի: Բրեդը շատ է սիրում Ջոլիին, սակայն Ջոլիի վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ վախեցնում է նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել