Պարզվում է՝ այսպես էին առաջ մուլտֆիլմեր ստեղծում։

Կա մի քանի գաղտնիք այն բանի մասին, թե ինչպես էր Դիսնեյը ստեղծում «Ալիսան հրաշքների աշխարհում», «Պիտեր Պենը» և այլ մուլտհերոսների կերպարները։

Walt-Disney-Characters-image-walt-disney-characters-36792688-1920-1080_mini

1_mini6

Այսօր մուլտֆիլմեր ստեղծելու գործընթացը շատ ավելի հեշտ է, քան մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծման սկզբին։ Նախկինում նկարիչներն իրենց ձեռքի տակ ունեցած իրերից էին ստանում ամեն ինչ։

Որպեսզի նկարեին բոլորի կողմից սիրված Ալիսային հրաշքների աշխարհից, անիմատորները ստիպված էին իրական մոդելին նկարահանել տարբեր կադրերում։

8_mini6-744x1024

Քետրին Բոմոնդն այն աղջկա նախատիպն էր, ով հետագայում բարձավ Ալիսան։

Քետրինը հետաքրքրված էր երկու մուլտֆիլմերի ստեղծման պրոցեսով՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» և «Պիտեր Պեն»։ Նա ոչ միայն մոդել էր, այլ նաև ձայնագրվել էր որպես հերոսուհի։

Անիմացիայի կլասիկ միջոցը շատ բարդ էր, շատ ժամանակ էր պահանջվում, որպեսզի մտածեին, նկարեին բոլոր կադրերը։ Շաբաթում անիմատորները նկարահանում էին 23-24 վայրկյան տեսահոլովակ։ Այս պայմաններում ստեղծվել են այս մուլտֆիլմերը։

10_mini4

Ուոլթ Դիսնեյը Քետրին Բոմոնդին առաջարկել էր աշխատել իր մոտ, երբ նա տասը տարեկան էր։ Իհարկե, նա համաձայնվել էր։

alice-wonderland-classical-animation-kathryn-beaumont-gif-1
Աշխատանքի ընթացքում նա կատարել էր ակրոբատական համարներ, նկարահանվել էր տարբեր գործիքների հետ և անգամ ընկել էր։ Եվ այս ամենն այն բանի համար, որպեսզի նկարիչները նկարեին կադրերը։

Կրիկետի խաղը

11_mini4

Նկարահանման հրապարակում

9_mini6

Թռիչք սունկի վրայից

7_mini7

Թեյախմության կադր

6_mini6

Ինչ ասես արել էր Քետրինը

4_mini8

Ընկնելու կադր

3_mini8

Քետրինը համագործակցել է Ուոլթ Դիսնեյի հետ մի քանի պրոյեկտների ժամանակ, իսկ երբ մեծացել է, դարձել է ուսուցչուհի։ Դպրոցում աշխատել է շուրջ երեսուն տարի։

2_mini6

Ուոլթ Դիսնեյի գովազդային տեսահոլովակում 1998թ-ին Քետրինին անվանել են Դիսնեյի Լեգենդ։ Եվ դա լավ է, քանզի նա ձայնագրվել է որպես ամենասիրելի մուլտհերոս՝ Ալիսա։

5_mini6

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել