Tert.am–ը գրում է.
«Տիտանիկ» նավի 1912-ի ողբերգությունից հետո անվնաս մնացած թխվածքաբլիթը մտադիր են աճուրդով վաճառել: The Guardian-ի հաղորդմամբ` այն նախատեսվում է վաճառել 10-13.5 հազար եվրոյով:
Նավի ուղևորներից մեկի պահպանած կրեկերը կդառնա աշխարհում ամենաթանկարժեք հրուշակեղենը: The Spillers and Bakers ընկերության արտադրանքը անվնաս է մնացել 1500 մարդու կյանք խլած աղետից հետո:
Եզակի թխվածքաբլիթը աճուրդի կհանվի հոկտեմբերի 24-ին անգլիական Ուիլթշիր քաղաքում: Այն պահպանել էր ուղևորներից մեկը, որին հաջողվել էր փրկել: Վերջինս այն դրել էր տուփի մեջ և թողել «Թխվածքաբլիթ «Տիտանիկի» փրկամակույկից, 1912-ի ապրիլ» գրությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/10/13/biscuit-titanic/1814321
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



