Շվեդիայի Յոնչեփինգ քաղաքի բնակիչը, տեսնելով, որ 30 մորուքավոր տղամարդ լուսանկարվում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դրոշը հիշեցնեղ սև-սպիտակ դրոշի ֆոնի վրա, ոստիկանություն է դիմել:
Պարզվել է, որ նրանք ոչ թե ահաբեկիչներ են, այլ մորուքավոր տղամարդկանց միջազգային Bearded Villains ակումբի անդամներ: Ակումբականները հավաքվում են ամիսը մեկ անգամ, որպեսզի շփվեն միմյանց հետ: Ակումբն ունի իր խորհրդանիշը՝ դրոշը, որն ամեն անգամ փոխանցվում է այլ երկրի մորուքավորներին:
Այս տարի դրոշը փոխանցվել է Շվեդիային, որի ֆոնի վրա էլ տղամարդիկ որոշել են լուսանկարվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



