Հոկտեմբերի 7-ից Երևանում «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում ընթանում էր շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի 1-ին առաջնությունը, որը ՀՀ ԿԳՆ-ի հովանու ներքո նախաձեռնվել էր ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից: Առաջնության կազմակերպմանը մեծապես աջակցել են Հայաստանի շախմատային ֆեդերացիան, Հայաստանի շախմատի ակադեմիան, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՊՏՀ ուսանսղական խորհուրդը։ Եվրոպական ուսանողական շախմատի այս ուշագրավ տոնահանդեսին մասնակցում էին 9 երկրի 25 համալսարանական թիմերի 67 մարզիկ՝ 43 շախմատիստ ու 24 շախմատիստուհի: Հայաստանը թե՛ աղջիկների, և թե տղաների մրցաշարերում ներկայացրել էր 3-ական թիմ, որոնցում ընդհանուր առմամբ հանդես եկան 10 շախմատիստուհի և 12 շախմատիստ: Նկատենք, որ թեև եվրոպական ուսանողական այս մրցաշարն առաջին անգամ էր կազմակերպվում, սակայն բավական ուժեղ կազմ էր հավաքել: Այսպես, աղջիկների առաջնությունում 6 երկրի 10 թիմերի կազմերում ելույթ ունեցող 24 մասնակիցներից 4-ը գրոսմայստեր էր, 3-ը՝ միջազգային, իսկ 4-ը ՖԻԴԵ-ի վարպետ է: Համապատասխանաբար, տղաների առաջնությունում 9 երկրի 15 թիմերի կազմերում հանդես եկող 43 շախմատիստներից 5 գրոսմայստեր է, 9-ը՝ միջազգային, իսկ 3-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետ: Առաջնությունն ընթանում է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով, արագ շախմատի ձևաչափով յուրաքանչյուր պարտիայում կողմերին տրվում է 25-ական րոպե:

Երեկ շախմատի Եվրոպայի համալսարանական 1-ին առաջնությունում հանգստյան օր էր, ու ստուգատեսի մասնակիցներն ականատես եղան ու մասնակցեցին «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին, ապա այցելեցին Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանական համալիր։ Նրանք հիացմունքով շրջել են մեր ջերմ ու բարի մայրաքաղաքով, այցելել Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն:
Այսօր արդեն առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների առջև, ու տեղի ունեցան մրցաշարի եզրափակիչ օրվա երկու՝ 8 և 9-րդ տուրերի հանդիպումները, որոնցում էլ հենց որոշվեցին անդրանիկ մրցանակակակիրների ճակատագրերը:
Աղջիկների մրցաշարի 8-րդ տուրում հերթական խոշոր անակնկալը գրանցվեց: Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Մարիամ Մանուկյանը (1762), ով առանձնակի վերելքով էր հանդես գալիս վերջին տուրերում սևերով հաղթեց կանանց Լեհաստանի հավաքականի անդամ, հայտնի գրոսմայստեր Կլաուդիա Կուլոնին (2324):
Ստուգատեսի առաջատարը՝ Դարյա Պուստովոտովան, պարտության մատնեց կանանց 2015թ չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանին ու էլ ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի իր դիրքերը:
Իսկ ահա, առաջնության 3-րդ օրը 5-7-րդ տուրերում ձախողված միջազգային վարպետ Մարիա Գևորգյանն արագ վերագտավ իր խաղն ու, վերջին 2 տուրերում վստահ հաղթանակներ տոնելով, նկատելիորեն բարելավեց իր մրցաշարային գործերը:
Ի վերջո, Ուրալի համալսարանը ներակայացնող Դարյա Պուստովոյտովան վաստակած 8 միավորով անհասնելի դարձավ մերձակա մրցակիցներ համար ու հռչակվեց անդրանիկ առաջնության չեմպիոնուհի և արժանացավ ոսկե մեդալի: Վարշավայի համալսարանի պատվիրակ, գրոսմայստեր Մարթա Բարթելն ու Ուրալի համալսարանի պատվիրակ, գրոսմայստեր Դինարա Սադուվակասովան 6,5–ական միավորով բաժանեցին 2-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Մարթան ստացավ արծաթե, իսկ Դինարան՝ բրոնզե մեդալ:

Հայաստանի շախմատիստուհիներից լավագույնը կանանց 2015թ ՀՀ փոխչեմպիոնուհի, միջազգային վարպետ Մարիա Գևորգյանի (ՖԿՀՊԻ) ելույթն էր, ով 5,5 միավորով Սելեն Սոպի (Թուրքիա) և Միլա Զարկովիչի (Բելգրադի համալսարան) հետ բաժանեց 5-7-րդ տեղերը: ԵՊՀ ուսանողուհի Մարիամ Մանուկյանը 5 միավորով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ) ուսանողուհի Սուսաննա Գաբոյանն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակ Նարե Առաքելյան իրենց ակտիվում գրանցեցին 4,5-ական միավոր:
Նկատենք, որ թիմային պայքարում համաձայն մրցակարգի տեղերը բաշխվեցին յուրաքանչյուր թիմում անհատական պայքարում լավագույն արդյունք գրացած 2 շախմատիստների արդյունքների հանրագումարով:
Աղջիկների պայքարում առաջնության թիմային չեմպիոն հռչակվեց Ուրալի համասարանի ընտրանին, որը Պոստովոյտովայի և Սադուակասովայի հաջող ելույթների շնորհիվ արձանգրած 14,5 միավորով ճանաչվեց թիմային պայքարի հաղթող: Վարշավայի համալսարանի թիմի կազմում հաջող էին անհատական մրցապաքարի արծաթե մեդալակիր Մարթա Բարթելն ու Եվա Պժեժիշկայի մրցելույթներն, ովքեր միասին գրանցեցին 11 միավոր և թիմային պայքարի արծաթե պարգևին արժանցրին իրենց թիմին: 3-րդ տեղը 10,5 միավորով զբաղեցրեց Սերբիան ներկայացնող Բելգրադի համալսարանի թիմը՝ Միլա Զարկովիչ, Անժելա Ստոյանովիչ կազմով:
Հայաստանը ներկայացնող 3թիմերից լավագույն արդյունք ունեցավ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի՝ ՖԿՀՊԻ-ի թիմ, որը Մարիա Գևորգյանի ու Սուսանննա Գաբոյանի ջանքերով վաստակեց 10 միավոր ու գրավեց 4-րդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով նույնպիսի արդյունք արձանագրած Թուրքիայի Սաբանչիի ու Պոզնանի տնտեսագիտական համալասրանների ընտրանիներին:

9 միավորով 10 թիմերի պայքարում 7-րդ տեղը գրավեց Երևանի պետական համալսարանի (Մարիամ Մանուկյան, Ջուլիետա Գրիգորյան), իսկ Երևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընտրանին (Նարե Առաքելյան, Վարդիթեր Առաքելյան) 7,5 միավորով հանգրվանեց նախավերջին՝ 9-րդ հորզոնականում:
Վերջին երկու տուրերում տղաների մրցաշարում առանձնակի անկնակալներ չգրացվեցին: Մինչ այդ մի քանի սենսացիոն հաղթանակներ տարած ու մրցանակային տեղի հավակնող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) պատվիրակ Արտավազդ Հայրապետյանը այս 2 տուրերում զիջեց բավական ուժեղ ու հայտնի գրոսմայստերների՝ Ուրալի համալսարանի պատվիրակներ Սանան Սյուգիրովին ու Իվան Բուկավշինին: Առաջատարի հետապնդում շարունակեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը (ՖԿՀՊԻ), ով եզրափակիչ 2 տուրերում 2 անընդմեջ հաղթանակ տոնեց: Եզրափակիչ ակորդ հաջողստացվեց նաև, նույն ուսումնական հաստատությունը ներկայացնող գրոսմասյտեր Սամվել Տեր- Սահակյանի համար, ով նույնպես երկու անընդմեջ հաղթանակ տարավ:
Ի վերջո, անհատական պայքարում 7,5 միավորվ չեմպիոն հռչակվեց Ուրալի համալսարանի պատվիրակ Սանան Սյուգիրովը: Նույն բուհի ներկայացուցիչ Իվան Բուկավշինը 6,5 միավորով արժանացավ բորնզե մեդալի: Այս երկու շախմատիստները միասին գրանցած 14 միավորով ապահովեցին նաև Ուրալ ի համալսարանի ընտրանու թիմային հաղթանակը: Անհատական մրցումներում արծաթե մեդալը նվաճեց 7 միավոր վաստակած գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը (ՖԿՀՊԻ):

4-րդ տեղը 6 միավորով գրավեց նրա թիմակից, միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը; Այս երկու շախամատիստների գերազանց ելույթի օգնությամբ թիմային 13 միավորով ՖԿՀՊԻ ընտրանին թիմային պայքարում զբաղեցրեց 2-րդ հորիզնոկանն ու պարգևատվեց արծաթե մեդլով: Թիմային պայքարում բրոնզե պարգև բաժին հասավ 12 միավոր գրանցած Պոզնանի տնտեսագիտական համալսարանի թիմին, որը միայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց նույնպիսի արդյունք գրանցած Բելգրադի համալսարանի թիմին:
Անհատական մրցումներում Հայաստանի ներկայացնող շախմատիստներից 6 միավոր վաստակած Սամվել Տեր Սահակյանը 4-9-րդ տեղերը բաժանողներևի շարքում էր: Իսկ Արտավազդ Հայրապետյանն ու Արման Միքայելյանը իրենց ակտիվում գրանցած 5,5–ական միավորով 43 մասնակիցների մեջ զբաղեցրին համապատասխանաբար 11 և 12-րդ տեղերը:
Թիմային պայքարեւոմ Հայաստանը ներկայացնող թիմերից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ-ի) թիմը 10,5 միավորով 15 թիմերի պայքարում ճանաչվեց 6-րդն, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ-ի ընտրանին 8 միավորով հանգրավանեց 13-րդ հորիզոնականում:

Երեկոյան տեղի ունեցավ մրցանակակիրների պարգևատրման արարողությունն ու մրցաշարի փակման հանդիսովոր արարողությունը:
Ինչպես հայտնեց առաջնության գործադիր տնօրեն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախգահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, ստուգատեսի մասնակից թիմերի ղեկավարների գնահատականներով առաջին անգամ կազմակերպված համալսարանական թիմերի շախմատի Եվրոպայի առաջնությանը հաջողված էր, բարձր մակարդակով անցավ և արժանացավ մասնակիցների դրվատանքին ու գոհունակությանը: Առաջանության մասնակիցները քաղաքամայր Երևանից հեռանում են հաճելի ու ջերմ հիշողություններով՝ կրկին այստեղ սիրով հյուրընկավելու ակնկալիքով:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:



