Քանի որ ֆեյսբուքյան հայտնի ֆեյք-բլոգեր, իմ շատ սիրելի Անկախ Հայաստանն ինձ բլոկ է արել (երևի, որ ՏԿԱԻՆ-ի մասով իրա ոչ կոռեկտ գրառումներում շտկումներ չկարողանամ անել), ստիպված եմ իր ստատուսին պատասխանել՝ առանց tag անելու: Մեր բոլորիս կողմից սիրելի ֆեյք-բլոգերն, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ հասարակական կյանքին մասնակցության թեմային, չգիտես ինչու, որոշեց մեղադրել ՏԿԱԻՆ-ին ոչ բարեխիղճ PR-ի մեջ, ինչպես ինքն է ասում, մեջբերում եմ. «ԱԻՆ-ով միջոցառում եք անում, բոլոր տեղերը բերում եք, էդ կալյասկով մարդկանց կանգնացնում, ֆոտոսեսիա անում»...
Չէի կարող չարձագանքել, որովհետև նախ վիրավորված եմ իմ գործընկերների համար: Ի՞նչ է նշանակում «կալյասկով մարդկանց բերում, կանգնացնում եք»։ Սիրելիդ իմ Անկախ, ՏԿԱԻՆ-ի՝ հաշմանդամություն ունեցող աշխատակիցները նախարարության լիարժեք և լիիրավ աշխատակիցներ են, որոնք մեզ հետ հավասար մասնակցում են բոլոր միջոցառումներին և ակտիվորեն ներգրավված են դրանցում: Բնական է, որ նախարարության միջոցառման լուսաբանման ժամանակ կադրում են հայտնվում նաև մեր հաշմանդամ գործընկերները, և դա ոչ միայն լավ է, այլև անհրաժեշտ է, քանի որ իրենք էլ մյուսների պես հավասար աշխատում են, և իրենց մասնակցությունը նախարարության կյանքին նույնպես լիարժեք լուսաբանվելու իրավունք ունի:
Հ.Գ. Ու, այո, ես պահանջում եմ, այլևս երբեք «լայք» հավաքելու կամ ՏԿԱԻՆ-ը «քլնգելու» ցանկությանը հագուրդ տալու խաթր չփորձել ոտնահարել ՏԿԱԻՆ միջոցառումներին լիարժեք մասնակցելու և լուսաբանվելու մեր սայլակավոր աշխատակիցների իրավունքը: Ուզում եք «քլնգել», հարց չկա, բայց չհամարձակվեք շահարկել սայլակավոր աշխատակիցների թեման: