Replik.am-ը գրում է.

Սիրիայում ռուսական օպերացինա ամերիկյան հետախուզության շնորհիվ անակնկալ չի եղել ԱՄՆ-ի համար: 60 Minutes հաղորդման ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

«Մենք գիտեինք, որ նա  (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը), պատրաստվում է ռազմական օգնություն տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, քանի  որ վերջինիս գլխին կախված էր պարտության վտանգը»,-բացատրել է Օբաման:

Նա նաև քննադատել է Սիրիայում ռուսական օպերացիան:

«Եթե դուք կարծում եք, որ տնտեսությունը կործանման եզրին հասցնելը և միակ դաշնակցին ռազմական օգնություն տրամադրելը լիդերություն է, ապա մենք տարբեր պատկերացումներ ունենք լիդերության մասին»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել