Հերիք ա բոլորդ ձեր գործերի ու փիառի համար «օգտագործեք» հաշմանդամություն ունեցող մարդկանց: Զզվցրիք արա, տո, թողեք՝ էդ մարդիկ իրանց համար ապրեն, ինչի՞ եք իրանց «օգտագործում» ձեր բարի դեմք ստեղծելու համար: Չի կարելի, չէ՞, ֆլեշմոբ եք ուզում անեք ծխախոտի դեմ, արեք, ի՞նչ եք ուզում հաշմանդամություն ունեցող մարդկանցից։
Կիսամարաթոն եք անում, էլի, հաշմանդամություն ունեցող մարդկանց եք ներգրավում, մթոմ փորձում եք հավասարեցնել բոլորին, ԱԻՆ-ով միջոցառում եք անում, բոլոր տեղերը բերում եք, էդ կալյասկով մարդկանց կանգնացնում, ֆոտոսեսիա անում, ընդունել եք գործի, ապրեք, Աստված ձեզ ու ձեր երեխեքին առողջություն տա.... Բայց անընդհատ մի նկարեք:
Մարաթոն եք անում էլի, կալյասկով մարդկանց բերում, կանգնացնում, ֆոտոսեսիա եք անում, թե ինչ ա տեսեք՝ իրանք էլ կան... Էդ մարդկանց օգնում եք, ուզում եք լիիրավ քաղաքացի դարձնել, ապրեեք, Աստված ձեր սրտի չափով ձեզ տա....
Ժողովուրդ, ի՞նչ եմ ուզում ասեմ՝ ապրեեեն բոլորը, ովքեր հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնում են, ապրեն բոլորը, ովքեր գործ են տալիս, ուշադիր լինում, սիրում ու հարգում, բայց խնդրում եմ, էդ մարդկանց մի սարքեք ֆոտոսեսիայի «առարկա», թողեք ապրեն ու ամեն բան անելուց մի ավելացրեք էլի. «Կմասնակցեն նաև հաշմանդամները»։ Մենք կտեսնենք իրանց ու մտքներումս ձեզնից շնորհակալ կլինենք:



