«ԱրմԹեք-2015»-ը կարելի է համարել բացված: ՏՏ ոլորտի կարևորագույն միջոցառումներից մեկը հնարավորություն է տալիս ներկայացնել ոլորտում առկա ձեռքբերումները, ինչպես նաև տարածել ստեղծված պրոդուկտը: Այն կարող է նաև լավ հարթակ ստեղծել ներդրումների համար:

Բացման միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետը:
Խոսելով վերջին տարիների արդյունքների մասին՝ վարչապետը նշեց, որ հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ, այդ թվում` Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտը և այլն:

Այս ոլորտի զարգացման թիրախային կետերից է նաև ոլորտի տարածքային համաչափ զարգացումը: Բացի Երևանից, ՏՏ ոլորտի զարգացման դաշտում է գտնվում Գյումրին, Կապանը, և Վանաձորը, որտեղ որ գործում են տեխնոլոգիական կենտրոններ և շարժական լուծումների լաբորատորիա: Մարզերում իրականացվում են նաև տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրեր, մասնավորապես` Նորարարության զարգացման, Գյումրու ու Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների, Վենչուրային ֆոնդի, Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրերը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել