««Ռեալում» կարիերաս ավարտելու հարցում չգիտեմ, թե ինչպես կլինի վաղը, սակայն հավաբանար, կհեռանամ Իսպանիայից, եթե տեղ չունենամ «Ռեալում»»,-ասել է Արքայական ակումբի եւ Իսպանիայի դարպասապահ Իկեր Կասիլյասը, փոխանցում է football-espana.net-ը։

«Ես կխաղամ այնքան ժամանակ, մինչեւ ինքս ինձ չասեմ՝ հերիք է։ Երբ դա տեղի կունենա՝ ես ոչ մի պատկերացում չունեմ։ Առայժմ ես ինձ գերազանց եմ զգում եւ չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին։

Կավարտե՞մ կարիերաս «Ռեալում»։ Այսօր ես կասեի՝ ոչ։ Ինչպես կլինի վաղը՝ ոչ ոք չգիտի։ Հնարավոր է՝ երբ ինձ համար արդեն տեղ չլինի «Ռեալում», ես կտեղափոխվեմ այլ երկիր։ Տեսնենք, թե ինչպես կդասավորվի ապագան։ Գուշակություններ անել չեմ սիրում»,- ասել է Կասիլյասը։

NEWS.am Sport

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել