Life.panorama.am-ը գրում է.
Երեկ կայացավ երգչուհի Սոնա Ռուբենյանի նոր՝ «Երեւան» երգի պրեմիերան, որի երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքերը գրել է մայրը.
«Մեր մայրաքաղաքի տոնի կապակցությամբ երեկ կայացավ իմ նոր՝ «Երեւան» երգի պրեմիերան, որը հուսամ ապագայում նաեւ տեսահոլովակ կունենա»,- նշեց երգչուհին ու պատմեց առաջիկա աշխատանքների մասին.
«Մեկ նոր երգ էլ ունեմ «Մայրիկ» անունով, որի մեղեդու հեղինակը կրկին ես եմ, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Պետք է ասեմ, որ այս երգը շատ-շատ եմ սիրում, որի հիման վրա եւս հույս ունեմ, որ տեսահոլովակ կնկարահանեմ: Բացի սրանցից, առաջիկայում կրկին նոր երգեր կներկայացնեմ, որոնց մասին դեռեւս չեմ ուզում խոսել»,- նկատեց նա:
Առաջիկայում երգչուհին զբաղված կլինի մի քանի համերգային նախագծերով եւ շրջագայություններով.
«Արդեն պատրաստվում եմ մասնակցություն ունենալ «Շանթ» հեռուսատընկերության նոր համերգային ծրագիր-նախագծին, որի շրջանակներում պետք է ժողովրդկան երգը հնչեցնենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ