Մենք հանդիպեցինք, երբ նրանք ավարտեցին ճաշն ավստրալացի երգիչների հետ, ովքեր Հայաստան էին եկել Արաքս Մանսուրյանի հրավերով և համերգներ էին տվել Երևանում ու Ստեփանակերտում: Տիգրան Մասնուրյանը միանգամից ճանաչեց նրանց, ողջագուրվեց: Արաքս Մանսուրյանի հետ հանդիպում էի առաջին անգամ: Ես և մաեստրոն սպասեցինք մոտ տասը րոպե, մինչև Արաքսը հրաժեշտ կտար իր ուսանողներին, հետո կպայմանավորվեր Շուշանի՝ դստեր հետ, որ հարցազրույցից հետո՝ երեկոյան, պետք է հուշանվերներ գնեն, իսկ հետո՝ մինչև մեկնելը և կեսգիշերից հետո, վերջապես երեքով՝ ինքը և երկու դուստրերը, մի քիչ ժամանակ անցկացնեն միասին: Մեքենայում պատմեցի ծրագրի միայն առաջին մասը՝ լուսանկարահանում: Եթե ասեի, որ հարցազրույց էլ կա, գուցե չհամաձայնեին: Չէ՞ որ հենց նոր էին մեքենայով վերադարձել Արցախից, դրանից մեկ օր առաջ Երևանում էին համերգ տվել, չափազանց հոգնած էին, առավոտն էլ Արաքսը պետք է մեկներ Սիդնեյ: 14 ժամ ճանապարհ էր անցնելու: Արաքսը նստեց հարևանությամբ, ես՝ ղեկին, մաեստրոն՝ հետևում:

 ‪#‎newmag‬,‪#‎TigranMansuryan‬‪#‎AraxMansuryan‬

Կից նյութն` այստեղ

mansuryan-cover-4

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել