Ոմանք ցավալիորեն գործելակերպ են դարձրել ոստիկանության աշխատանքի մասին ապատեղեկատվություն տարածելով, անփաստարկ, սակայն բարձրագոչ մեղադրանքներ ներկայացնելով հասարակությանը թյուրիմացության մեջ գցելը: Պատճառները պարզ են՝ սկսած պատվեր կատարելուց մինչև ամեն ինչից դժգոհների կայուն լսարան ապահովելը: Պատճառները պարզ են, բարոյական չեն ու հղի են վտանգավոր հետևանքներով, որովհետև պղտոր նպատակներով ձևավորված թյուր հասարակական կարծիքը հիմք է դառնում համատարած անվստահության, ինչը կործանարար է:
Այս վտանգը, սակայն, այդ «որոշներին» բացարձակ չի հուզում: Տպավորությունն այնպիսին է, ասես սրտատրոփ սպասում են պատրվակի՝ հերթական գրոհը կազմակերպելու համար: Իսկ եթե առիթը ուշանում է, իրենք են հորինում:
Հասարակությանը թյուրիմացության մեջ գցելը ճանապարհ ընտրածներին խորհուրդ եմ տալիս վերջ տալ այդ անվայել գործելակերպին, այդ կերպ հասարակական կարծիք ձևավորելուն: Ապատեղեկատվությունը բումերանգի պես է. միշտ հարվածում է նետողին, որքան էլ նա «պաշտպանված» լինի բարձրագոչ հայտարարություններով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ashot.aharonyan/posts/538757412818818
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել