Բոլորը միաբերան կրկնում են, որ Հայաստանում ամուսնալուծությունները ավելացել են: 
Հիմա, ըստ իս, ի՞նչն է դրա պատճառը։ Պատճառը մեկն է՝ հայ տղամարդկանց աստղայինը տարել ա: Դե ոչ մեկ չի ժխտի, որ մեր երկրում արտասահմանյան բարքերի հետ մեկտեղ շաաատ շաաատացել են աղջիկները, ովքեր, իրանց ասելով, «ազատ կյանք են» վարում ու ինչ ուզում, էդ են անում... Հիմա ո՞նց են տեղի ունենում ամուսնալուծությունները: Հայ բիձուկները (դե 30 տարեկանից սկսած էլի), երբ իրանց «կպցնում է» մի երիտասարդ պարմանուհի (հիմնականում փողի համար), իրենց դնում են Բրեդ Փիթի տեղը՝ մտածելով, թե իրանց գեղեցկության ու հմայքի համար են իրանց սիրում, միանգամից մոռանում են իրենց ընտանիքի մասին, մոռանում են պարտականությունների մասին ու էշ-էշ տարվում են այդ պարմանուհով՝ խաթարելով իրենց ընտանեկան անդոորը: Դրանից հետո սկսվում է գլխավորը՝ սկսում են ուշ տուն գալ, կնոջն ու երեխային ավելի քիչ են ուշադրություն դարձնում, իրենց՝ որպես տղամարդ պարտականությունները չեն կատարում, փող քիչ են բերում տուն... Իսկ էսքանից հետո արդեն սկսվում են ամենօրյա վեճերը, որոնց հիմնական թեման լինում է՝ դու մոռացել ես ընտանիքը.... 
Ես մենակ զարմանում եմ էդ տղամարդկանց վրա, ովքեր միանգամից մոռանում են, որ սիրած կին ու երեխա ունեն, որոնց թվում է , թե վսյո, իրանք աշխարհի վերջն են ու կարան դաժե բաժանվեն, քանի որ բոլոր աղջիկների խելքը իրանց համար գնում է.... 
Բայց ախր էս տիպի տղամարդիկ, երբ իրենց փողերը քչանալու դեպքում արդեն գնում են ուրիշի մոտ, լեզուն դուրս քցած շան նման գալիս են կնոջ մոտ՝ անմեղ դեմքով փորձում են շարունակել իրանց կյանքը: 
Ի՞նչ եմ ուզում ասեմ՝ հարգելի տղամարդիկ, հիշեք, «օդից» ու հեշտ կպած պարմանուհին նույն ձևի շաաատ հեշտ կորում է, էնպես որ, մի՛ մոռացեք ձեր ընտանիքի մասին, մի՛ տրվեք էմոցիաներին ու եթե դաժե սիրուհի եք պահում, դա արեք գեղեցիկ ու այնպես, որ չվնասի ձեր ընտանիքին, իսկ դրա վրա ծախսված գումարը երբեք չլինի ձեր երեխայի համար առնվելիք բանանի փողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել