Մի քանի տարի առաջ գիտնականները ստեղծեցին աշխարհի ամենաթեթև մետաղը հատուկ «Boeing» ընկերության համար, և այժմ ավիաընկերությունն առաջին անգամ այն հանրությանն է ներկայացրել նոր թողարկված տեսանյութի միջոցով։

Միկրովանդակացանց կոչվող այս նյութը 100 անգամ ավելի թեթև է, քան պենոպլաստը, սակայն նույնքան կարծր, որքան մետաղը։

Միկրովանդակացանցի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել մեր ոսկորների կառուցվածքը, որոնք արտաքինից կարծր են, սակայն ներսից հիմնականում դատարկ, ինչը նշանակում է, որ դրանք հեշտությամբ չես կարող կոտրել, սակայն քաշը բավական թեթև է, որ մենք կարողանանք տեղափոխել այն։ «Boeing»-ի նոր մետաղը, նման լինելով ոսկորների կառուցվածքին, արտաքինից կարծր է ու բաց բջջային պոլիմերայի եռաչափ կառուցվածք ունի, ինչը նշանակում է, որ դրա կառուցվածքի 99.99 %-ը կազմված է օդից։

Միկրովանդակացանց մետաղը կառուցված է փոխկապակցված սնամեջ մետաղական խողովակներից (նախատիպի պարագայում նիկելից)։ Այս խողովակներից յուրաքանչյուրի պատի խտությունը միայն 100 նանոմետր է, ինչը մարդու մազից 1000 անգամ ավելի բարակ է։

Կառուցվածքի այս բաց բջիջները միկրովանդակացանցին սեղմվելու հնարավորություն են տալիս, ինչը նշանակում է, որ այն կարող է մեծ քանակությամբ էներգիա կլանել։

Ստորև ներկայացվող տեսանյութում պրոֆեսոր Սոֆյա Յանգը բացատրում է, որ այս մետաղը կարելի է օգտագործել 25 հարկանի շենքից ձուն վայր գցելու և այն ջարդվելուց պաշտպանելու համար։

Այս մետաղի շնորհիվ կարելի է ավելի թեթև ինքնաթիռներ կառուցել, որոնք գործարկելու համար ավելի քիչ վառելիք կպահանջվի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել