19071631503_ea677c0727_zԱՄՆ-ը և Ռումինիան Սև ծովում կանցկացնեն զորավարժություններ՝ ուղղված սուզանավերի դիմակայմանը։ Այս մասին հայտնել է Եվրոպայում և Աֆրիկայում գործողության համար պատասխանատու ԱՄՆ 6-րդ նավատորմը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 13-14-ը։ Ամերիկյան կողմից զորավարժություններին կմասնակցի հետախուզական Р-3С «Օրիոն» ինքնաթիռը։

«Ամերիկացի և ռումինացի ծովայինները կքննարկեն և կմշակեն հականավային մարտավարության և տեխնիկայի հարցեր և դրանց հետ կապված ընթացակարգեր՝ համատեղելիության ամրապնդման և իրենց հնարավորությունների համադրման համար, որպեսզի երաշխավորեն անվտանգություն, հասանելիություն և կայունություն Սև ծովում»,- ասվում է հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել