Թուրքիայի արևմտյան Բուսրա նահանգի Մուդանյա քաղաքից ոչ հեռու՝ Մարմարա ծովում ձկնորսական ցանցում է հայտնվել 2.5 մետրանոց և 200 կգ քաշով շնաձուկ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Տեղի ձկան շուկայում շնաձուկը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Մեկ կիլոգրամը վաճառվել է 10 լիրայով (3 դոլարից ավելի)։
Նշվում է, որ Մարմարա ծովում հազվադեպ են հանդիպում շնաձկներ։ Այդ ջրերում խոշորագույն ծովային գիշատիչներից մեկը, որ որսացել են, եղել է մեծաչք աղվեսային շնաձուկը, որը կշռել է 673 կգ՝ ունենալով 4.5 մետր երկարություն։ Այն ձկնորսական ցանցում էր հայտնվել 2014-ի նոյեմբերին։ Այդ տեսակը մարդկանց համար վտանգ չի ներկայացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



