Tert.am-ը գրում է.

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է երկրում կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 83,49%-ը։

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան։

Լավագույն արդյունքը գործող նախագահը ցուցադրել է Մոգիլյովսկայա շրջանում, որտեղ նրա օգտին քվեարկել է ընտրողների 88.29 տոկոսը։ Ամենից քիչ Լուկաշենկոյին ընտրել են Մինսկում, որտեղ նա հավաքել է ձայների 65.58 տոկոսը։

Այս ցուցանիշը դարձել է լավագույնը բոլոր 5 ընտրությունների ընթացքում, որոնց նա մասնակցել է։1994 թ.-ին նա հավաքել է ձայների 80.6 տոկոսը, 2001 թվականին՝ 75.65-ը, 2006-ին՝ 83.0%-ը, իսկ 2010-ին՝ 79.65 տոկոսը:

Երմոշինայի խոսքով՝ նախնական տվյալներով՝ ընդդիմադիր «Ասա ճշմարտությունն» արշավի ակտիվիստ, Բելառուսի պատմության մեջ առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը ստացել է ձայների 4.42 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը՝ 3.32, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը՝ 1.67 տոկոս:
Բոլորին դեմ քվեարկել է ընտրողների 6.4 տոկոսը։

ԿԸՀ-ի տվյալներում ներառված չեն Բելառուսի սահմաններից դուրս կայացած քվեարկության արդյունքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել