Մենք շատ հաճախ ասում ենք ոչ այն, ինչ իրականում մտածում ենք։

4699018_9867b565

Մենք ասում ենք. «դա գլխավորը չէ», երբ գիտենք, որ այլ ընտրություն չունենք, քան համակերպվել։

Մենք ասում ենք. «Չէի վերցնում լսափողը, որովհետև զբաղված էի», երբ մենք ամաչում ենք խոստովանել, որ մեզ այլևս ուրախություն չի պատճառում լսել այդ ձայնը։

4699019_b58e594b

Մենք ասում ենք. «Ինձ քեզնից այլևս ոչինչ հարկավոր չէ», երբ այլևս չենք կարողանում ստանալ այն, ինչ ուզում ենք։

Մենք ասում ենք. «Այստեղ ցուրտ է», երբ հարկավոր է որևէ մեկի հպումները, ջերմությունը։

4699030_aabe21e8

Մենք ասում ենք. «Ապրելու այլևս իմաստ չեմ տեսնում», երբ ուզում ենք, որպեսզի մեզ հակառակում համոզեն։

Մենք ասում ենք. «Շնորհակալություն քեզ, որ դու կաս», երբ չենք կարողանում ասել. «Ես սիրում եմ քեզ»։

4699047_5c31563c

Մենք ասում ենք. «Ես այլևս ոչ մեկին պետք չեմ», երբ իրականում պետք չենք ընդամենը մեկ մարդուն։

Մենք ասում ենք. «Ես ինքս գլուխ կհանեմ», երբ ամաչում ենք օգնություն խնդրել։

4699048_d53ca3fc

Մենք ասում ենք. «Դու լավ ընկեր ես», երբ մոռանում ենք ավելացնել. «… բայց դու չես կարող ինձ համար ավելին լինել»։

Մենք ասում ենք. «Ես վստահում եմ քեզ», երբ վախենում ենք, որ դարձել ենք ինչ-որ մեկի խաղալիքը։

4699049_38811ebe

Մենք ասում ենք. «Ընդմիշտ», երբ վախենում ենք նույնիսկ նայել ժամացույցին։

Ամբողջական հոդվածը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել