Ժամանակակից շատ սմարթֆոններ, նույնիսկ չնայած տեխնիկական բնութագրերին, միմյանց շատ նման են: Սակայն շուկայում պարբերաբար մոդելներ են հայտնվում` բացառիկ հնարավորություններով: Ultramir.net-ը ներկայացնում է այդպիսի սարքերի ոչ մեծ ցուցակ:
Turing Phone

Turing Robotics Industries (TRI) ընկերության սարքն ունի անվտանգության և տվյալների կոդավորման նոր մակարդակ: Այն նաև առանձնանում է անջրաթափանց կորպուսով:
YotaPhone 2

Yota ընկերությունը ներկայացրել է սմարթֆոն երկու էրկանով` հետևի կողմում՝ E-Ink, իսկ առջևից` AMOLED: Այս սարքը մյուսներից տարբերվում է էներգիայի նվազագույն ծախսով, այդ պատճառով էլ շատ հարմար է էլեկտրոնային գրքեր կարդալու համար:
Samsung Galaxy Beam 2

Samsung Galaxy Beam 2-ը շատ հետաքրքիր է իր ներդրված պրոյեկտորով, որը կարող է պատկերը արտածել հարթ մակերևույթին՝ 480×800 կետայնությամբ:
Pantone 107SH

Ճապոնական SoftBank ընկերության Pantone 107SH սմարթֆոնը կարողանում է չափել ռադիոակտիվության մակարդակը:
Oppo N3

Oppo N3 սմարթֆոնն ունի ավտոմատ պտտվող 16 մեգապիքսելանոց տեսախցիկ, որը կարելի է օգտագործել սելֆիների համար:



