28205

BBC-ի փոխանցմամբ՝ եգիպտացի դերասանուհի ու հաղորդավար Էնթիսարը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նա հայտարարել է, որ չամուսնացած տղամարդկանց համար օգտակար է պոռնոգրաֆիա դիտելը։ Դրանից հետո կառավարամետ կազմակերպությունները բողոք են ներկայացրել նրա դեմ, իսկ Եգիպտոսի գլխավոր դատախազը նրան մեղադրել է պոռնոկայքերի ու հեռուստաալիքների արգելափակման դեմ հանդես գալու համար։

Էնթիսարը կարծում է, որ դրանք օգտակար են երիտասարդ տղամարդկանց համար, որոնք ֆինանսական տեսանկյունից չեն կարող իրենց թույլ տալ ամուսնանալ։ Եգիպտական հասարակությունում լայնորեն տարածված է սեռական բռնությունը, և հարձակումների դեպքերը կտրուկ աճել են նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել