Tert.am–ը գրում է.
Հնդկաստանում մահացել է թատրոնի և կինոյի լեգենդար դերասանուհի Մանորաման: BBC-ն մանրամասնում է, որ թամիլական ծագումով դերասանուհին մահացել է 78 տարեկանում սրտի տագնապից:
Վեց տասնամյակի բեղուն կարիերայի ընթացքում Մանորաման խաղացել է ավելի քան 1200 ֆիլմերում, հազարից ավելի դերեր էլ թատրոնում է կերտել: Այս ցուցանիշով նա Գինեսի ռեկորդակիր է:
Ժողովուրդը նրան տվել էր նաև «Աաչի»` «մայր» անունը:
Հայաստանցի հանդիսատեսին նա ծանոթ է հանրահայտ Զիտա-Գիտայի մորաքրոջ դերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



