Առաջին Հայկական Ճակատ ֆան ակումբը իր ֆեյբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.
-Սիրելի երկրպագուներ կոչ ենք անում չբոյկոտել հավաքականի վերջին խաղը, ձեռք բերել Հայաստան-Ալբանիա խաղի` հարավային տրիբունայի 1-ին սեկցիայի տոմսեր և այս կիրակի 16։30-ից գալ Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ, մեզ հետ մասնակցել երկրպագուների միասնական երթին դեպի Հանրապետական մարզադաշտ։ Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Միասնական երթը կմեկնարկի ժամը 17:45-ին:
Բոլորիս մասնակցությունը այս խաղին մարզադաշտում առավել քան անհրաժեշտ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



