GalaTV.am-ը գրում է․
Այսօր Երեւանը նշում է իր հիմնադրման 2797-ամյակը: «Էրեբունի-Երեւան-2797» տոնակատարությունների համար Երեւանի ավագանին հատկացրել է 130 մլն դրամ: Տոնը ավանդաբար նշվել է սկսած 1983 թ-ից:
Այս տարի սակայն, մի խումբ երեւանաբնակներ հանդես էին եկել հետաքրքիր նախաձեռնությամբ. Առաջարկել էին Երեւանի քաղաքապետարանին Երեւանի տոնի համար նախատեսված գումարն ուղարկել սահմանամերձ գյուղեր, որոնք տուժել էին Ադրբեջանի վերջին վայրագություններից:
Ֆեյսբուքում եւս ստեղծվեց նախաձեռնություն, որին միացան բազամաթիվ երեւանցիներ, սակայն Երեւանի քաղաքապետարանը, այնուամենայնիվ, որոշեց տոնել քաղաքի օրը:
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/news/2797-130/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել