Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել են զուգահեռաբար ընթացող 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններն, որոնց մասնակցում է 30երկրի 350-ից ավելի մարզիկ:
Հայաստանն այս ստուագտեսին ներկայացրել է 13 մարզիկ, որոնք ելույթ են ունենում երկու մարզիչների գլխավորությամբ: Լատվիա մեկնած ՀՀ պատիրակության ղեկավարն է սամբոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Արդեն հայտնել ենք, որ մրցաշարի առաջին օր ՀՀ պարտվիարկներից աշխարհի փոխչեմպիոնի կոչման արժանացան պատանիների մրցաշարի մասնակիցներ՝ 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը: Պատանիների առաջնության 48 կգ քաշայինների մրցապայքարում Ռուսաստանի ընտրանին ներկայացնող Կրասնոդարի երկրամասի պատվիրակ Էդուարդ Մուրադյանը եզրափակչում առավելության հասնելով Հայաստանի ներկայացուցիչ Էդմոն Մանուկյանի նկատմամբ հռչակվեց աշխարհի չեմպիոն ու արժանացավ ոսկե մեդալի:
Երիտասարդների մրցաշարի 62կգ քաշային կարգում ելույթ ունեցած մոսկվացի Գելա Ամարյանը գրավեց 3-րդ տեղն ու ՌԴ ընտրանու ակտիվում գրանցեց բրոնզե մեդալ:
Երեկ մրցաշարի 2-րդ օրը ևս հայազգի սամբիստները անմասա չմնացին խաղարկվող պարգևներից: Պատանիների առաջնությունում 52 կգ քաշայինների մրցապայքարում Կրասնոդարի երկրամասի պատվիրակ Ռուդոլֆ Յավրումյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն:Նա պայքարը սկսեց քառորդ եզրափակչից , ու այդ փուլում հաղթեց Բելառոսւի ներակյացուցիչ Իվան Զուրովին , հետո կիսաեզրափակչում պարտության մատնեց Հայաստանի պատվիրակ Հարություն Սարգսյանին, իսկ եզրափակչում էլ բացահայտ առավելությամբ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ռաշիդ Դունիանալիևին ու արժանցավ ոսկե մեդալին: Հարություն Սարգսյանն իր հերթին գերազնաց անցկացրեց 3-րդ տեղի համար գոտեմարտն ու 9:0 հաշվով համոզիչ հաղթանակ տանելով բելառուս սամբիստ Իվան Զուրովի նկատմամբ ՀՀ պատվիրակությանը պարգևեց առաջին բրոնզե մեդալ:
Այսօր՝հոկտեմբերի 11-ին մրցումային վերջին՝ 3-րդ օրը կխաղարկեն մեդալների 12 հավաքածու ՝ կրստեր տարիքի աղջիկների ՝ 48,60, 75, պատանիների ՝ 56,70,87, ավագ տարիքի աղջիկների ՝ 52,64,80,և երիտասարդների ՝ 57,74,100 քաշային կարգերում: 
Նկատենք ,որ այսօր մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի 4 մարզիկ կլինեն մեդալները վիճակողների թվում: 
Հավելենք նաև ,որ առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել