Irkut-Su-30KN-3GalaTV.am-ը գրում է.

Ռուսաստանյան ռազմական օդանավերը Սիրիայի տարածքում իրականացրել են 64 մարտական թռիչք եւ 55 օդային հարված են հասցրել «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերին, BBC-ի տեղեկացմամբ հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նա պնդել է, որ կետային հարվածների արդյունքում ոչնչացվել է նաեւ ԻՊ-ի քողարկված ամրակետը:

«Հետախուզական տվյալների համաձայն, ահաբեկիչները զենքի, զինամթերքի եւ վառելիքի խիստ կարիք ունեն: Խմբավորման զինյալներից շատերը բարոյալքված են եւ մասսայաբար հեռանում են մարտական գործողությունների շրջանից»,-ավելացրել է Կոնաշենկովը:

Նրա պնդմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունը նախապատրաստել է միջգերատեսչական փաստաթուղթ Սիրիայի օդային տարածքում համատեղ գործողությունների վերաբերյալ եւ ուղարկել ԱՄՆ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ռուսաստանյան օդուժը սկսեց Սիրիայում իր առաջին գործողությունը: Ավելի ուշ ՌԴ Օդատիեզերական ուժերին միացավ նաեւ Կասպյան նավատորմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել