Երևանս..
Ջերմ ու բարի քաղաքս, լուրջ ու զվարճալի քաղաքս, իմաստուն և թեթև քաղաքս, հազարամյակների խորքից եկած երիտասարդ ժպիտդ ջերմացնում է բոլորիս հոգիները։
Տոնդ շնորհավոր, գեղեցկուհիս։ Կանգուն մնա։ Ծաղկիր միշտ, ինչպես այսօր ես ծաղկում, շենանում, փայլում և շողշողում։
Տոնդ շնորհավոր, հպարտս։ Սիրիր բնակիչներիդ և հյուրերիդ, ինչպես մենք ենք քեզ սիրում՝ անսահման։ Շարունակիր զարմացնել քո գրեթե 3 հազարամյապատմությամբ և նորանոր գեղատեսիլ անկյուններով։ Եղիր միշտ այնպիսի ապահով ձեռքերում, ինչպիսիններում հիմա ես, և թող բոլոր ժամանակների քո քաղաքագլուխները քեզ սիրեն այնպես, ինչպես հիմա է։
Տոնդ շնորհավոր, միակս։ Դու այն քաղաքն ես, որ այսօր միավորում ես մեզ, աշխարհասփյուռ հայերիս, յուրաքանչյուրիս սիրելով առանձին և բոլորիս միասին։
Տոնդ շնորհավոր, ուրախս։ Արդեն ոչ միայն իմ անունից, այլ նաև նոր երևանցու, քո նոր բնակչի՝ իմ փոքրիկ Արիանայի կողմից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10203621177328433&set=a.1696521791320.68239.1786123174&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել