Մի աբսուրդ վիճակի մասին: Դպրոցներում ԿԳ նախարարի հրամանով արգելել են վաճառել աշխատանքային տետրերը, հասկանալի է: Երևանի վարչական տարածքների կրթության բաժինների պաշտոնյաները տետրերի հետ արգելել են մանկապարտեզներին գնել Կրթության ազգային ինստիտուտի հրատարակած «Նախաշավիղ» ամսագիրը, որն ուղղված է մանկապարտեզների դաստիարակներին՝ որպես մեթոդական ուղեցույց: Ամսագրի տարածմանը խոչընդոտող պաշտոնյաներն արդյոք հասկանո՞ւմ են աշխատանքային տետրերի՝ դպրոցում վաճառելու արգելքի ու մանկապարտեզին անհրաժեշտ մեթոդական ամսագիրը ձեռք բերելու տարբերությունը: Մանկապարտեզների դաստիարակները տարիներ շարունակ ամսեամիս սպասում են «Նախաշավիղի» նոր համարին: Նրանց վերադաս պաշտոնյաների ուշադրությունն եմ հրավիրում այս անհեթեթ արգելքի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել