Հարևանի տանը բռնկված հրդեհով միայն հիմարներն են ուրախանում՝ մտածելով, որ հարևանները բոլորը կզոհվեն, ու տան տարածքը իր համար բանջարանոց կդառնա։
Թուրքը թուրք է ու մեր դարավոր թշնամին է։ Սակայն նրա տանն սկսված դժբախտությունները չեն կարող անհետևանք մնալ մեզ համար, որովհետև նա մեր մոտագույն հարևանն է, ու չես կարող վստահ լինել, որ նրա տանը բռնկված հրդեհը չի վառի նաև մեր փեշերը։
Ամեն դեպքում, Անկարայի տեռորիստական ակցիայի հետևանքով զոհվել են ութը տասնյակից ավելի մարդիկ, և դա լավ բանի նշան չէ։ Անձամբ ինձ համար ուրախալի ոչինչ չկա այդտեղ։ Ուղղակի մտահոգիչ փաստ եմ համարում, որը պիտի մեզ նախազուշացնի հնարավոր վտանգների առկայության մասին, որոնք կարող են գալ մեր հարավային հարևանի երկրում սկսվող խառնակչությունների հետևանքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել