Երրորդ կուրսի ուսանող էի, երբ մի գործարանի տնօրեն հրավիրեց հանդիպման: Ոգևորված գնացի... Մոտիվացրեց, այնպիսի բաներ ասեց, որ ինձ լավ զգամ, խոսքի մեջ օգտագործեց. «Դե մենք էլ էն տարիքին չենք արդեն, մի քո պես ջահել խելացի տղայա պետք կողքս լինի, որ էգուց մյուս օրը գործը շարունակի»...
Դե հա, կերել էի կուտը, ինձնից գոհ, կոստ-շալվարով, հաստ Վիրջինյա ծխելով դուրս եկա ու սկսեցի պատկերացնել, թե ինչպես եմ տարիներ անց այդ գործարանը դարձնելու «պուպսիկ» ֆիրմա...
Հետո հասկացա, որ մի քանի հարցի շուրջ իդեաներ էին պետք, երևի տենց տարբեր երիտասարդների խոսացնում էին... Ինչևէ, խորը հիասթափվել էի (էդ տարիքի մարդուն գործնական առումով հիասթափեցնելը շատ զզվելի բան է)...
Վերջերս տեսա էդ մարդուն, գործերը շատ վատ ա, բողոքում էր բոլորից` պետությունից, հանրությունից, ՌԴ-ի շուկայից, որ մի քիչ էլ խոսեինք, երևի բողոքեր նաև Կոմսուհի Դե Մոնսորոյից...
Լավ, հմի խի էսքանը պատմեցի... Լավ մենեջերը իդեա չի գողանում, այլ ստեղծում ա միջավայր, որտեղ հաճույքով իդեաներ են գեներացնում... Իսկ ուսանողական տարիքի, ոգևորված էրեխուն կոտրելը, ոչ թե զուտ բարոյական առումով «վայ ամոթ ա, ինչպես կարելի է», այլ մասնագիտական տգիտություն է...
Ժամանակակից իրողությունները էլ ավելի ակնառու են դարձնում, որ յուրաքանչյուր բիզնեսի հիմնական կապիտալը մարդն է... ժամանակակից գործարարը պետք է իմանա այդ կապիտալը հարստացնելու ձևը, իսկ մի բան «քերող» թռնողները... ասենք Աբովյան փողոցի պատերից մեկ տակ նյարդային ծխելու են...