Հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03.05-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի կրել: Բացի վերոնշյալ գործողությունից հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից շփման գծի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական բանակի ակտիվությունը ճնշվել է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/977434395656851?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել