Երեկվա CNN-ի հայտարարությունից հետո անհամբեր սպասում էի, որ ռուսական մեդիան խոդ ա տալու իր «դարբնոցը:
Ուրեմն ինչպես հիշում ենք CNN-ը հայտարարել էր, որ Ռուսասատանի կողմից Կասպից ծովից ուղղարված հրթիռներից 4-ն ընկել էին Իրանի տարածքում, սակայն Ռուսաստանի և Իրանի կողմից հերքվեցին այս լուրերը: CNN-ի հայտարարությունն էլ մնաց օդից կախված:
Դե բնականաբար ինչպես կլիներ, որ ռուսները նման կոզրով «չչախեին» ամերիկյան լրատվամիջոցին:
Ինչ է արել РИА Новости-ն: Հավաքել է Թվիթերի մի 6 թվիթ, որից 3-ը նույն մարդը ու որտեղ ծաղրում են CNN-ին և դա ներկայացրել է, որպես «սոց կայքերի անդրադարձն ամերիկայն լրատվամիջոցի տարածած հաղորդագրությանը»:
Ճիշտ է CNN-ը սխալ նյութ է հրապարակել, բայց դրան կարելի էր ավելի ցիվիլ ձևով անդրադառնալ: Էլ չեմ ասում որ риа-ի սոցկայքերում, «լրիվ պատահաբար», բայց մարդիկ համ էլ Ուկրաինային էին ձեռ առել... Սա ոչ այլ ինչ է քան Կիմ Չեն Ըն-ի քարոչություն:
Մինչ այս, ռուսական հեղինակավոր կայքերից մեկը, սեպտեմբերի 30-ից հետո, երբ ռուսական ավիացիան առաջին հարվածներն արեց Սիրիայում, հայհոյախառն նյութ էր պատրաստել արևմտյան բոլոր լրատվամիջոցների վերաբերյալ:
Կարծում եմ եթե ներկայցանում ես սոց կայքերի անդրադարձն այս կամ այն թեմայի վերաբերյալ, պարտավորես տալ ընդհանուր պատկեր: Անձամբ ես մի քանի գրառում եմ հանդիպել, որտեղ բացատրում ու պաշտպանում էին CNN-ին, մի՞թե դա սոցկայքում անդրադարձ չէ: