Ամենայն լրջությամբ, եթե Հայաստանի հավաքականի ղեկին Սարգիս Հովսեփյանի փոխարեն ինձ, կամ ցանկացած մեկին նշանակեին, որ քիչ թե շատ ֆուտբոլային հասկացողություն ունի՝ մեր ընտրանին վստահաբար շատ ավելի ագրեսիվ ֆուտբոլ կխաղար:
18 տարի է արդեն ֆուտբոլ եմ նայում, ու այս ընթացքում Հովսեփյանի նման անտաղանդ «մասնագետ» չեմ տեսել:
Ֆուտբոլից մեծ գիտելիքներ պետք է չունենալ հասկանալու համար, որ այս մարդը կատարյալ ԶՐՈ է: Երբ խաղի ընթացքում ամեն անգամ տեսախցիկը ուղղում են նրա վրա՝ հայացքի, միմիկաների ու աչքերի մեջ շատ պարզ երեւում է, որ որեւէ կերպ այս մարդը չի տիրապետում խաղադաշտում տեղի ունեցող ընթացքին:
Հ.Գ. Հովսեփյանը շատ ավելի մեծ բարձունքների կհասնի օրինակ՝ քվանտային ֆիզիկայի բնագավառում, քան ֆուտբոլի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/949187865174274?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել