Կայքերն ավետում են, որ պաշտոնական դիրքը չարաշահելու համար աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանը:
Մասնավորապես, ՀՀ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարզպետ Կարապետ Գուլոյանի կարգադրությամբ, զբաղեցրած պաշտոնից հեռացվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանին:
Ըստ կայքերի, փաստը պայմանավորված է նրանով, որ օրերս Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդումն անդրադարձել է մարզային և համայնքային պաշտոնյաների մասնակցությանը պետգնումներին, որի շրջանակում ներկայացվել էր նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված պետգնումներն ու դրանում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի հետ առնչվող անհատ ձեռնարկության օրինակը: