Սեպտեմբերին ադրբեջանական կողմի ակտիվացման և խոշոր տրամաչափի զաենքերի կիրառման արդյունքում սահմանամերձ մի շարք բնակավայրերում գրանցվել են մեծաքանակ նյութական կորուստներ: Կորուստները հատկապես զգալի են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում:
Սահմանամերձ բնակավայրերի վնասների փոխհատուցումը կենսական խնդիր է այդ գյուղերի նորմալ կենսագործունեության ապահովման տեսանկյունից, և ինչը հրատապ լուծում է պահանջում: Թերևս հաշվի առնեով այս հանգամանքը` գործադիրը որոշում է կայացրել Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում սեպտեմբերյան ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով Տավուշի մարզպետարանին ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոդնի հաշվին 2015 թվականի հատկացնել 66,030.5 հազ. դրամ գումար:
Հարկ է նշել, որ սահմանամերձ համայքներին պետության կողմից կրած վնասները փոխհատուցելու նպատակով տրվող աջակցությունը շատ մեծ գումար չի կազմում, սակայն տարվող քաղաքականության մեջ կարևոր պետք է լինի այն, որ բոլոր դեպքերում սահմանամերձ բնակավայրի բնակիչն իր թիկունքին զգա պետության աջակցությունը: