Հայտնի է, որ սահմանային լարվածության ակտիվացման օրերին առաջին գծում գտնվող գյուղերը վնասներ են կրում: Մի կողմից շարունակ խոսվում է այն մասին, որ այդ գյուղերն են փաստացի պահում սահմանը` թև ու թիկունք լինելով Հայոց բանակին, մյուս կողմից պետք է գիտակցել, որ նման համայքներին ինտենսիվ օգնություն է հարկավոր:

Երեկ ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացնել ավելի քան 66 մլն դրամ:

Վարչապետն ասել է, որ կա ՀՀ Նախագահի հանձնարարականը հարցին արագ լուծում տալու համար:
Հարկ է նշել նաև, որ կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ կհատկացվի նաև Քաղաքաշինության նախարարությանը և Տավուշի մարզպետարանին՝ Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման նպատակով: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու հանձնարարել խնդրին արագ լուծում տալ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել