Ես սիրում ու հիանում եմ Հրանտ Թոխատյան դերասանով, բայց ես չեմ սիրում Երևանի ավագանու անդամ Հրանտ Թոխատյանին:
Սիրտս ցավում է, երբ սոցցանցերում ու կայքերում քննադատում, լպիրշ խոսքեր են ասում մարդկանց հասեցին, ովքեր կենդանի լեգենդ են, փայլուն կոմպոզիտորներ, դերասաններ են: Մարդիկ, ովքեր 90-ականների խորը դեպրեսիայից հասարակությանը հանելու հրաշալի մեթոդներ մշակեցին ու փայլուն իրագործեցին՝ ստիպելով ժպտալ կենցային հոգսերի ու կիսախավարի մեջ ապրող մարդկանց: «Մեր բակը», «Խաթաբալադան», «Մեր այբբենարանը»...սրանք Հրանտի գործերից ընդամենը մի քանիսն են, որոնք երբևէ մոռացության չեն մատնվի:
Ու էսօր, երբ ես կարդում եմ վիրավորանք Հրանտի հասցեին, անկեղծորեն վշտանում եմ, բայց հասկանում եմ նաև մարդկանց վրդովմունքն, ովքեր արդարացի պահանջ են ներկայացրել, որին ի պատասխան իրենց «չուզող են» որակել ու «աչքները հանելու» պատրաստականություն հայտնել: Վիրավորական է:
Իմ խորին համոզմամբ, ցանկացած երկրում՝ նույնիսկ բարեկեցիկ ու զարգացած, մտավորականը պետք է ընդդիմադիր դիրքերից հանդես գա: Խոսքը փողոցային ընդդիմության մասին չէ, այլ՝ գաղափարական: Ես իմ երկրի համար ուզում եմ մտավորականներ, ովքեր չեն վախենա ծեծելու չինովնիկերի դռներն ու ասել՝ եղբա՛յր, դու սխալ ես վարվում: Ես ուզում եմ մտավորականներ, ովքեր չեն ստանձնի քաղաքապետերի ու վարչապետների խոսնակաների կամ փաստաբանների պարտականությունը, այլ իրենց հեղինակությունն օգտագործելով հանօգուտ գործեր կանեն:
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը հիանալի գիրք ունի, կոչվում է «Կոմիտաս», որում հրաշալի նկարագրված է իսկական մտավորականի կենսափիլիսոփայությունը: Կարդալ ու սովորել է պետք: