Ինչպես և սպասելի էր
Երեկվանից սպասում էի որ ռուսական նավատորմի կողմից ուղղարկված հրթիռների թեմայով ահագին հետաքրքիր նյութեր ենք հանդիպելու:
Եթե հիշում եք, ավիահարվածներից հետո, կային հիմնական երկու վարկածներ որոնց շուրջ ծավալվել էին քննարկումները՝
1. Ռուսաստանը մաքրում է Սիրիան իսլամական խմբավորումներից
2. Ռուսական հրթիռները հարվածում են ՍԱԲ-ին` ազատ բանակին՝ օգնելով Ասադի ռեժիմին
Իսկ հիմա, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության ֆոնին, որտեղ ասվում էր, որ բոլոր հրթիռները հարվածել են ԻՊ դիրքերին, CNN-ը հղում տալով Պենտագոնի երկու աղբյուրներին հայտնում է, որ Կասպից ծովից ուղղարկված ռուսական հրթիռներից 4-ը չեն հասել նպատակակետին և ընկել են Իրանի տարածքում: CNN-ը զոհերի և տեղանքի մասին ոչ մի ինֆորմացիա չի տալիս:
Կարելի սապսել, տեսնել թե ինչ ձևով է զարգանում այս վարկածը....